Ադրբեջանի և Ինդոնեզիայի համատեղ ռազմական համագործակցություն


  Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը հունվարի 15-ին ընդունել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, մարշալ Էրիս Խերիանտոին:
 Ինչպես հայտնել են ԱՀ ՊՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեման է եղել երկու երկրների միջև ռազմական համագործակցության հաստատումն ու զարգացումը: Սաֆար Աբիևը հյուրին տեղեկացրել է տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի և ղարաբաղյան հակամարտության մասին:
 Էրիս Խերիանտոն հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
 Հանդիպմանը որոշում է ընդունվել կարճ ժամանակում Ինդոնեզիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռադեն Պրայոնո Աթիյանտոն:

Armenia.az

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ