Յավեր Ջամալով.«Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը աշխատում է նոր զրահամեքենայի ստեղծման վրա»


Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը աշխատանքներ է տանում զրահապատ հետախուզական մեքենաների ստեղծման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Armenia.A-ը` Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը լրագրողների հայտնել է, որ այդ մեքենաները ստեղծվում են բազմանպատակ զրահամեքենաների հիման վրա:
«Հետախուզական մեքենաների վրա կտեղադրվեն 23 մմ տրամաչափի թնդանոթ, երկու գնդացիր, նռնականետ: Այդ մեքենաները կարող են խոցել և' վերգետնյա, և' օդային թիրախներ, ինչը զգալիորեն կբարձրացնի հետախուզության հնարավորությունները», - ասել է Յավեր Ջամալովը:    

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ