
Ադրբեջանի հանդեպ ուղղված ագրեսիայի արդյունքում առաջացած հակամարտության արդարացի կարգավորումը ազդակ կծառայի՝ տնտեսական կայունության, անվտանգության, համագործակցության ու զարգացման ապահովմանը:
«Ես պատահական չօգտագործեցի «ագրեսիա» բառը: Հիմնարար սկզբունքներին ու նորմերին հակառակ գնացող այդ արտահայտությունը պետք է միանշանակ քննադատվի համաշխարհային հանրության կողմից»,- նշել է նա:
Նրա խոսքով, այդ պահերն անտեսող Հայաստանը Ադրբեջանի հանդեպ ռազմական ագրեսիա է իրականացրել, ռազմական հակամարտության մեջ է ներգրավել ադրբեջանական պետությանը և օկուպացրել է նրա տարածքների 20 տոկոսը:
«Իրավիճակի արդարացի գնահատականը Հայաստանին հանգեցնում է միջազգային պատասխանատվության: Դրա հետ կապված, այդ երկրի ղեկավարները մշտապես փորձում են թաքցնել օկուպացիայի և ագրեսիայի փաստը: Այսօր Հայաստանը միջազգային խաղաղության ու անվտանգության համար վերածվել է վտանգի աղբյուրի: Հայաստանի ղեկավարները վերածվել են շատ վտանգավոր խաղի խաղազինվորների և իրենց երկիրն ընդունում են՝ որպես Հարավային Կովկասում մյուս պետությունների ֆորպոստ: Նրանք պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը և մտածեն հայ ժողովրդի ապագայի մասին»,- ընդգծել է ռ. Մեհդիևը:

0 коммент.:
Отправить комментарий