Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չիտա իր տարածքն օգտագործել ընդդեմ Իրանի։
Այդ մասին Ադրբեջանիարտգործնախարարը հայտարարել է Գերմանիայում՝լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ նման խոսակցություններ տարածվում են լրատվամիջոցներով, սակայն Ադրբեջանըոչ մի դեպքում նման բան թույլ չի տա։
Էլմար Մամեդյարովը նաև նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն, ևտրամաբանական չէ ենթադրել, որ Ադրբեջանը թույլ կտա տարածքն օգտագործել ընդդեմ Իրանի։
«Դա քարոզչական բնույթ ունի և ուղղված է երկու երկրների լավ հարաբերությունները փչացնելուն։Ադրբեջանի և Իրանի պաշտոնյաները բավարար կամք ունեն՝ այդ խաղերը դադարեցնելուհամար»,- ասել է Մամեդյարովը։


0 коммент.:
Отправить комментарий