Բայրամ Սաֆարով.«Հայ հասարակայնությունը, հատկապես Ղարաբաղում բնակվող հայերը պետք է նկատի ունենան, որ Ադրբեջանն արդեն առաջվանը չէ»


«Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը պետք է օգտագործի Ադրբեջանի կողմից ընձեռնված հնարավորությունները և համաձայնվի առաջարկվող կարգավիճակին:
Հայերը պետք է լուրջ վերաբերվեն խաղաղ բանակցություններին»:  այս մասին լրագրողներին ասել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ, Շուշայի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Բայրամ Սաֆարովը:
«Հայ հասարակայնությունը, հատկապես Ղարաբաղում բնակվող հայերը պետք է նկատի ունենան, որ Ադրբեջանն արդեն առաջվանը չէ: Մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ մենք նախկինում ապրել ենք միասին: Թե տխրության, թե ուրախության պահերին եղել ենք միասին: Ինձ ճանաչում են շատ հայեր: Հավատում եմ, որ դեռ կան հայեր, որոնք սիրում են ադրբեջանական ժողովրդին, որոնք չեն մոռացել մեր հետ բարեկամությունը: Հակամարտության կարգավորման ժամանակ նրանք պետք է ասեն իրենց խոսքը:

Այդ հայերը ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ են մեզ հետ ապրել նույն պետության կազմում: Ուղղակի նրանք չեն կարողանում լուրջ քայլեր կատարել, քանի որ գիտեն, որ իրենց դիրքորոշման մասին հայտարարելը շատ վտանգավոր է»:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ