Էլդար Սաբիրօղլու.«Սերժ Սարգսյանն այսօր պետք է նստի ոչ թե նախագահական բազկաթոռին, այլ ուրիշ տեղ»

Սերժ Սարգսյանն այսօր պետք է նստի ոչ թե նախագահական բազկաթոռին, այլ ուրիշ տեղ։ Այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն՝ մեկնաբանելով Ս. Սարգսյանի արտահայտությունները այն մասին, որ Ադրբեջանում հայի սպանությունը հանցագործություն չի համարվում։
«Մարդկային արժեքների մասին ասում է այն անձը, ում ձեռքերը մինչև արմունկները թաթախված են անմեղ մարդկանց արյան մեջ։ Մարդ, որը երբևէ չամաչելով՝ հայտարարել է այն մասին, որ հպարտություն է զգում ադրբեջանական Խոջալույում վայրագության իրագործման համար»։
Սերժ Սարգսյանն այսօր պետք է նստի ոչ թե նախագահական բազկաթոռին, այլ ուրիշ տեղ։
«Ես մեծացել եմ այն քաղաքում, որն այսօր անվանվում է Երևան։ Դա հնագույն  ադրբեջանական քաղաք է։ Հայերն այնտեղ վերաբնակվել են XIX դարում։ 1918 թվականի Բաթումի պայմանագրի համաձայն՝ հայերի հովանավորողները հասել են նրան, որ ադրբեջանական քաղաքը հայտարարել են Հայաստանի մայրաքաղաք։ Դրանից պատմությունը չի փոխվի։ Երևանում մեզ անվանել են թուրքեր»,- նշել է նա։
Նրա խոսքով, հայերին մանկությունից սովորեցնում են, որ թուրքերը՝ այսինքն ադրբեջանցիները նրանց թշնամին են ։
«Ահա թե ինչպիսի արժեքների հիման վրա են դաստիրակվում հայ երեխաները։ Սերժ Սարգսյանը չի կարող  օրինակ բերել այն մասին, որ ադրբեջանցիների արյուն թափած որևէ հայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կամ էլ նա պատժվել է։ Ընդհակառահը՝ ադրբեջանցիների մահվան մեջ մեղավորները հայերի կողմից հերոսացվում են, նրանց պատվին հուշարձաններ են կանգնեցվում»,- ասել է Է. Սաբիրօղլուն։

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ