Իտալական RAI 1 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի մասին:
Իտալացի հայտնի լրագրող Ջովաննի Մազոտտիի ռեպորտաժը սկսվում է Բաքվի նոր խորհրդանշի՝ Flame Towers համալիրի ցուցադրությամբ: «Այս հոյակապ համալիրը բաղկացած է երեք բարձրահարկ շենքերից, որոնք կրակի իմիտացիա են անում և խորհրդանշում են ժամանակակից Ադրբեջանի զարգացումը», - ասված է ռեպորտաժում:
1991 թվականին անկախություն ձեռքբերած Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9 մլն, շարունակում է լրագրողը:
«Ադրբեջանը շատ տոլերանտ երկիր է, որտեղ ապրում են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ: Նախագահ Իլհամ Ալիևի հեռատես ղեկավարության ներքո այսօր Ադրբեջանն ապրում է իր զարգացման ոսկե դարաշրջանը: Վերջին 8 տարում «Հրո երկիրը» զարգացման մեծ տեմպեր է արձանագրում: Տնտեսության տարեկան աճը կազմում է ավելի քան 30%, իսկ աղքատության մակարդակը նվազել է մինչև 7%-ի», -նշում է լրագրողը:
24 ժամլուր


0 коммент.:
Отправить комментарий