Հերթական ինքնասպանություն հայկական բանակում


24 ժամը վկայակոչելով NEWS.am-ին՝ Հունվարի 31-ին, ժամը 22:20-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը (ծնված 1990թ): Նա զորակոչվել է 2012-ի գարնանային զորակոչով, Նոր Նորքի զինկոմիսարիատից: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ