Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն այցելել են շփման գիծ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Նամեդդին Սադիգովն այցելել են շփման գիծ: 


Ինչպես հայտնել են նախարարության մամլո ծառայությունում, այցի ընթացքում գեներալները շփվել են անձնակազմի հետ, ծանոթացել են զորամասերում տիրող իրավիճակին, հանդիպել են մարտական ծառայություն կատարող զինվորների ու սպաների հետ: Աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են շքանշաններով ու արժեքավոր նվերներով:
 Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո սա Զաքիր Հասանովի առաջին այցն է շփման գիծ:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ