Միլլի Մեջլիսի պատգամավոր`Այդըն Միրզազադեն. Թուրքիան երբեք չի փոխի իր դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանի բացման հարցում

 Թուրքիան երբեք չի փոխի իր դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր, անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Այդըն Միրզազադեն:
 «Չնայած, որ հայ-թուրքական սահմանի փակման 20 տարիների ընթացքում Թուրքիայում մի քանի անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել, այդ հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշումը չի փոխվել և չի էլ փոխվի», - ասել է Միրզազադեն:   

 Մի խումբ հայերի կողմից պարբերաբար բարձրացվում է հայ-թուրքական սահմանների բացման հարցը:  
 «Սակայն դա ընդամենը նախաձեռնություն է: Թուրքիայում առկա է ժողովրդավարական հասարակություն և Հայաստանի հետ սահմանի բացման հարցը կարող է քննարկման դրվել: Սակայն այդ հարցը չի կարող մեծ աջակցություն ստանալ», - ընդգծել է նա:
 Այսօր Հայաստանը հավակնում է թուրքական հողերին, փորձում է կեղծել պատմությունը և Թուրքիային պարտադրել մտացածին ցեղասպանություն, նշել է Միրզազադեն:  

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ