Հայաստանի քաղաքացիներն անցել են ադրբեջանական կողմը

Անցած շաբաթվա վերջին Հայաստանի երկու քաղաքացիներ Ադրբեջանի Ղազախի մարզի ուղղությամբ հատել են հայ- ադրբեջանական զորքերի շփման գիծը` եւ այդ պատճառով ձերբակալվել են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից:
Այսպես, մարտի 16-ին` ժամը 16:50- ի սահմաններում, նշված շրջանում զորքերի շփման գիծը հատել են Հայաստանի Նոյեմբերյանի մարզի Դովեխ գյուղի բնակիչ Քարյան Դուրմուշ Սարգիսովիչը եւ մարտի 17-ին` ժամը 16:20-ի սահմաններում` Հայաստանի Իջեւանի մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի Առաքելյան Անահիտ Համազասպովնան:
Այս պահի դրությամբ պարզվում են՝ ձերբակաված անձանց կողմից` շփման գծի խախտման պատճառները: Ներկա պահին Դ.Քարյանը եւ Ա.Առաքելյանը հանձնվել են Ադրբեջանի Գերիների, անհայտ կորածների եւ պատանդների գործով պետական հանձնաժողովի խնամքին:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ