Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցությունը


Ադրբեջանի արդյունաբերության նախարարությունը թուրքական «Nurol Makina və Sənaye» ընկերության հետ համատեղ քննարկում է «Աժդար» զրահապատ փոխադրամիջոցի արտադրություն սկսելու հնարավորությունը:
«Իրևան»-ի տեղեկատվության համաձայն, «Աժդար» զրահամեքենայի առաջին օրինակն արդեն բերվել է Բաքու։ Ներկայումս այն փորձնաշրջան է անցնում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկությունում, որպեսզի ուսումնասիրվի՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է տեղի պայմաններին և հնարավո՞ր է արդյոք արտադրությունը:
«Աժդար» զրահամեքենան առանձնանում է բալիստիկ պաշտպանության հնարավորություններով, ինչպես նաև ունի ականներից և պայթուցիկ սարքերից պաշտպանվելու հնարավորություն:
Նշենք, որ ներկայումս «Աժդար» տիպի զրահապատ փոխադրամիջոցներն ընդգրկված են Թուրքիայի և Վրաստանի բանակների զինանոցում:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ