Դեպի Խանքենդի չվերթների իրականացումն անթույլատրելի է


Օկուպացված ադրբեջանական տարածքների օդային տիրույթը Ադրբեջանի օդային տիրույթի բաղկացուցիչ մասն է կազմում:
Այս մասին հայտնել են Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական ադմինիստրացիայից՝ մեկնաբանելով օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղ չվերթներ իրականացնելու Հայաստանի մտադրությունը:  
«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ադրբեջանը համարում է, որ դեպի Խանքենդի չվերթների իրականացումն անթույլատրելի է:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն այս հարցում նույնպես աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ օկուպացված ադրբեջանական տարածքներում գտնվող օդանավակայանի վերագործարկումը հակասում է միջազգային իրավական նորմերին և կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին»:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ