Ավարտվել է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև առանձնազրույցը

0 коммент.
Քննարկվում է Ղարաբաղի հիմնահարցը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը:
Հիշեցնենք, որ երկու նախագահներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը.Ղարաբաղյան խնդիրը նաև Թուրքիայի հիմնախնդիրն է

0 коммент.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեդ:
Համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը որքան Ադրբեջանի, այդքան էլ Թուրքիայի հարցն է։ Անդրադառնալով նույն հարցին՝ Էրդոծանը մեկ անգամ հավաստիացրեց, որ այսօր պաշտոնական Անկարան Ղարաբաղի խնդրում շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական կապերը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետն այցելել են շփման գիծ

0 коммент.
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Նամեդդին Սադիգովն այցելել են շփման գիծ: 


Copyright © 24 Ժամ