Ռեջեփ Թայիփ Էրդողանը.Ղարաբաղյան խնդիրը նաև Թուրքիայի հիմնախնդիրն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեդ:
Համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը որքան Ադրբեջանի, այդքան էլ Թուրքիայի հարցն է։ Անդրադառնալով նույն հարցին՝ Էրդոծանը մեկ անգամ հավաստիացրեց, որ այսօր պաշտոնական Անկարան Ղարաբաղի խնդրում շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական կապերը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատասխանել են լրագրողների հարցերին:
Իր հերթին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է՝ «Այսօր պաշտոնական Անկարան ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ Ղարաբաղի խնդրում շարունակելու է աջակցել Ադրբեջանին: Մենք այս հարցում լիակատար վստահություն ենք տածում Թուրքիայի հանդեպ»:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ