Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Լիտվայի դեսպանին

Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հանդիպումը՝ մեր երկրում Լիտվայի դեսպան Արթուրաս Ժուրաուսկասի հետ։ 
Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամլո-ծառայությունում՝ հանդիպման ժամանակ Խ. Խալաֆովը նշել է, որ լիտվական Սեյմում ոչ մեկի կողմից չճանաչված, այսպես կոչված  «ԼՂՀ» անջատողական կազմավորման հետ խորհրդարանական բարեկամական  խմբի ստեղծումը մտահոգություն և բողոք է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ։ Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը դեսպանին տեղեկացրել է այն մասին, որ Ադրբեջանի օկուպացված տարածոք հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հետ առանձին բարեկամական  խմբի ստեղծումը հանդիսանում է՝ ոչ միայն մեր երկրի օրենսդրության, այլ նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
Խ. Խալաֆովը ափսոսանքով հայտնել է, որ Լիտվայի որոշ պատգամավորների քայլերը չեն համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ընթացիկ վիճակին, և ինչպես նաև ստվեր են գցում երկկողմ կապերի վրա։
Նա ընդգծել է, որ տվյալ քայլը Ադրբեջանի կողմից գնահատվում է, որպես իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում, աջակցություն անջատողականությանը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի բացակայություն։
Իր հերթին Լիտվայի դեսպանը նշել է, որ հասկանում է պաշտոնական Բաքվի մտահոգությունը և Ադրբեջանի դիրքորոշման մասին իրազեկ կպահի  իր երկրի կառավարությանը։
Նա հավելել է նաև, որ Լիտվայի օրենսդրությունը երկրի խորհրդարանի յուրաքանչյուր անդամին թույլատրում է առաջարկել ինչ որ նախաձեռնություն։
Նրա խոսքով՝ անջատողական կազմավորման հետ բարեկամական խմբի ստեղծման մասին Սեյմի մի քանի անդամների նախաձեռնությունը չի արտացոլում՝ պաշտոնական Լիտվայի կառավարության ու խորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը։
Նշելով այն մասին, որ նման պատասխանը չի բավարարում ադրբեջանական կողմին՝ Խ. Խալաֆովը հիշեցրել է, որ տվյալ պատգամավորները հանդիսանում են Լիտվայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, ունեն հատուկ պաշտոնական կարգավիճակ և անջատողական վարչակարգի ներկայացուցիչների հետ ստեղծում են ոչ թե անձնական հարաբերություններ, այլ խորհրդարանի մակարդակով բարեկամական խումբ։
ԱԳՆ փոխղեկավարը  հավելել է նաև, որ բոլոր ազդեցիկ միջազգային կազմակերպությունները և համաշխարհային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում են, որպես Ադրբեջանի տարածք։
Բողոքի նոտա ներկայացնելով Ա. Ժուրաուսկաուսին ՝ Խ. Խալաֆովը հույս է հայտնել, որ տվյալ հարցը կքննարկվի և լիտվական կողմը մատնանշված խնդրի վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկի։

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ