Իլհամ Ալիեւ. Հայկական ահաբեկչությունը միշտ ուղեկցվել է ագրեսիվ սեպարատիզմով


Մարտի 18-ին Բաքվում իր աշխատանքն է սկսել՝ Ադրբեջանի կառավարության և ԻՍԵՍԿՕ-ի ՄԱԿ-ի հետ համատեղ կազմակերպված՝ «Համագործակցության ուժեղացումը ահաբեկչության կանխման մեջ» թեմայով խորհրդաժողովը:
Ինչպես հայտնում 24 ժամը՝ հենվելով http://www.1news.az  կայքին՝  խորհրդաժողովի բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պետության ղեկավարը խորհրդաժողովը բացել է ներածական խոսքով:
Այնուհետև ելույթ է ունեցել ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցագործության հարցերի վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը և ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Աբդուազիզ բին Օսման ալ-Թուվեյջրին:
Նշենք, որ խորհրդաժողովին մասնակցում են 50 երկրների ու 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովն իր աշխատանքը  կշարունակի մինչև մարտի 19-ը:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ