Վրաստանն աջակցում է ԼՂ-ի հակամարտության՝ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորմանը


 «Վրաստանը աջակցել և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մենք միշտ աջակցում ենք միմյանց ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, դա մեր պաշտոնական դիրքորոշումն է»:
Այս մասին հայտնել են Բաքվում Վրաստանի դեսպանատնից՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող՝ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեի Լիտվայում արած հայտարարության մասին լուրը:    
 Նշենք, որ ինչպես գրում է հայկական և վրացական մամուլը, նախարարը հայտարարել է, որ «Վրաստանն աջակցում է ԼՂ-ի հակամարտության՝ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորմանը»:
 Այս հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել հայ հասարակության շրջանում և վտանգի տակ է դրել վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի Երևան կատարելիք այցը: 

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ