Դեսպան Մոհսուն Պակ Այինը. Հակամարտության ձգձգումը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին, ոչ էլ տարածաշրջանին


Ըստ Armenia.Az-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակ Այինը հարցազրույցում նշել է՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:
Խոջալուի օդանավակայանի հետ կապված մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ կողմերի միջև գրգռում առաջացնող ցանկացած իրավիճակ միայն ավելացնում է թշնամությունը և հարկավոր է հրաժարվել նման քայլերից: Բնականաբար, նմանօրինակ հարցերը բացասական ազդեցություն են գործում քննարկումների վրա»: 

Դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անհրաժեշտ ուշադրություն չի հատկացնում այդ հակամարտությանը. «Հակամարտության ձգձգումը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին, ոչ էլ տարածաշրջանին: Միջազգային սկզբունքների համաձայն, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ տարածքը պետք է վերադարձվի Ադրբեջանին»:
Կասպիի իրավական կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերջին իրավիճակին անդրադարձող դիվանագետի խոսքով՝ բոլոր Մերձկասպյան երկրները շահագրգռված են, որպեսզի Կասպիի կարգավիճակի հարցը որոշվի կարճ ժամանակամիջոցում:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ