Ադրբեջանի դիվանագետները Խոջալուի օդանավակայանի հարցով դիմել են Բան Կի-մունին


 ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու հայկական կողմի մտադրության կապակցությամբ։ 24 ժամը վկայակոչելով՝ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւին, իր նամակում Մեհթիեւը նշում է, որ օդանավակայանի շահագործումը ապօրինի է, Artsakh Air Company ավիաընկերությունը ստեղծում է Հայաստանը` Խոջալուի օդանավակայանից ավիաչվերթներ իրականացնելու նպատակով, այդ թվում` ռազմական բնույթի։
«Նման փորձերը անհարգալից վերաբերմունք են միջազգային իրավունքի հանդեպ, խաթարում են խաղաղ գործընթացը եւ տարածաշրջանում անվտանգության հարցերով անհանգստություն են հարուցում», – նշված է նամակում։
 Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը . «Խոջալուի օդանավակայանի հարցում համանախագահների դիրքորոշումն ամոթալի է: Նրանք պետք է գիտակցեն, որ եթե Հայաստանի դիմի նման սադրիչ քայլի, ապա դա կարող է լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ: Ադրբեջանը չի լռի և չի ների այդ անօրինական գործողությունը»:

Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական կենտրոնի (ՌՀԿ) տնօրեն Ֆարհադ Մամեդովը.. Հայկական կողմը բազմիցս փորձեր է ձեռնարկել բացել  Խոջալուի օդանավակայանը, սակայն դրանք բոլորը կրախի են ենթարկվել:  Առանց Բաքվի թույտվության դրա անհնարինության մասին հայտարարել է՝ ինչպես ադրբեջանական պետությունը, այնպես էլ միջազգային կառույցները:

24 ժամ

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ