Ֆարհադ Մամեդով.Ղարաբաղյան խնդրի կարգավորված չլինելը Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման հիմնական խոչընդոտն է


Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը և Ժամանակակից միջազգային հարաբերությունների չինական ակադեմիան համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:
Ըստ ՌՀԿ-ի մամլո ծառայությանը, փաստաթղթի ստորագրման արարողությունը կայացել է ՌՀԿ-ի պատվիրակության Չինաստան կատարած այցի շրջանակներում:
ՌՀԿ-ի ղեկավար Ֆարհադ Մամեդովի գլխավորած ադրբեջանցի փորձագետների խումբն այցելել է ԺՄՀՉԱ, որտեղ հանդիպել է այդ գիտահետազոտական կառույցի ղեկավարության հետ: Կողմերը քննարկել են ադրբեջանա-չինական հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային հարցեր, ընդգծել են երկու երկրների առաջատար ուղեղային կենտրոնների միջև գիտական կապերի հաստատման կարևորությունը:   
  Ֆարհադ Մամեդովը ԺՄՀՉԱ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է Ադրբեջանի այսօրվա զարգացման մասին: Նա խոսել է իրականացվող գլոբալ և տարածաշրջանային էներգետիկ և տնտեսական նախագծերի, Ադրբեջանի աճող միջազգային հեղինակության մասին:   
  Անդրադառնալով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը, Ֆարհադ Մամեդովը նշել է, որ այդ խնդրի կարգավորված չլինելը Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման հիմնական խոչընդոտն է: Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է ապակառուցողականություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: 

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ