Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկով. Հայաստանը մինչև հիմա բռնել է ոչ կառուցողական դիրքորոշում


   «Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չկա»։
Այդ մասին,հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։
 «Առայժմ բացահայտ կերպով ոչ ոք չի ուզում Հայաստանին ցնցել,  միայն կոչ են անում՝ շարունակել բանակցությունները, չձգձգել՝ այլ լուծել։ Սակայն չարժե մոռանալ, որ Հայաստանը մինչև հիմա բռնել է ոչ կառուցողական դիրքորոշում։ Դրա համար էլ ես մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ սպասում»,- հայտարարել է քաղաքագետը։

 Հիշեցնենք ,որ Աստանայում անցկացվող ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ մասնավորապես նշվում է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է՝ ավելի վճռական ջանքեր գործադրել։


0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ