Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է՝ ХХ-րդ դարի պատմության մեջ ամենաողբերգական հակամարտություններից մեկը


ԱՄՆ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ակտիվացնի ջանքերը՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
 Այդ մասին ասվում է՝ Սպիտակ տան վեբ-կայքում հունվարի 23-ին տեղադրված խնդրագրում, որտեղ  կոչ է արվում նախագահ Օբամայի աշխատակազմին՝ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Ղարաբաղյան հակամարտությունը դարձել է՝ ХХ-րդ դարի պատմության մեջ  ամենաողբերգական հակամարտություններից մեկը և ազդել է միլիոնավոր ադրբեջանցիների ճակատագրի վրա:
Հակամարտության արդյունքում, Ադրբեջանի տարածքի 20%-ը՝ Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից  7 շրջանները օկուպացվել են Հայաստանի զինված ուժերի կողմից, Ադրբեջանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներ դարձել են փախստականներ ու հարկադիր վերաբնակներ»,- ասվում է փաստաթղթում:
Խնդրագրի հեղինակները հիշեցնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած՝ ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը պահանջող չորս բանաձևերի  (թիվ 822, 853, 874, 884) մասին: Սակայն հայկական կողմը մինչև հիմա չի կատարում բանաձևի պահանջները:
Այնուհետև խնդրագրում մեջբերում է արվում՝ հայկական ագրեսիայի փաստերի վերաբերյալ տեղեկատվական աղբյուրների մասին:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ