Պակիստանի ազգային ասամբլեայի նախագահը. Երբ ժամանակը գա, Ադրբեջանը կարող է ապավինել մեզ


Պակիստանի ազգային ասամբլեայի նախագահը «Երբ ժամանակը գա, Ադրբեջանը կարող է ապավինել մեզ»:
Այդ մասին «Lent.az»-ի աշխատակցի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Պակիստանի ազգային ասամբլեայի  գործող նախագահ Ֆեսել Քարիմ Քունդը:
Քունդը նշել է, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Պակիստանում գործունեությունը  հանդիսանում է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների օրինակ:

« Այն փաստը, որ տիկին Մեհրիբան Ալիևան զբաղվում է երեխաների և կանանց խնդիրներով, համընկնում է Պակիստանի մեծ դուստր Բենազիր Բհուտայի գաղափարիության հետ: Մենք պետք է ընդլայնենք եղբայրական հարաբերությունները Պակիստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի նրանք ընդգրկեն կյանքի բոլոր ոլորտներում» : Անդրադառնալով  ղարաբաղյան հակամարտության խնդրին, Ֆ.Քունդը ասել է, որ Ադրբեջանը անպայման կազատի  իր հողերը: « Ընկերական Պակիստանի ազգը միշտ Ադրբեջանի հետ կողք-կողքի է : Իմացեք, որ երբ ժամանակը գա Ադրբեջանը կարող է մեզ ապավինել:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ