Պասկալ Մոնն Ֆրանսիայի դեսպանը. Միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի, ինքնիշխանությունը, այդ թվում օկուպացված տարածքները


« ֆրանսիայի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում հայտնի է: Ֆրանսիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այդ մասին Ադրբեջանի խաղաղություն և ժողովրդավարություն Ինստիտուտի ու հայկական  « Ռեգիոն» հետազոտությունների կենտրոնի համատեղ նախագծի միջոցառմումում ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Պասկալ Մոննը, դեսպանը նաև իր դժգոհությունն է հայտնել այսօրվա միջոցառմանը  Ղարաբաղի ազատագրման կազմակերպության չմասնակցելը:
 Դեսպանը նշել է, որ նրան հասկանալի է այդ պատերազմում տուժող ների զգացմունքները, այդ թվում այս  միջոցառմանը  մասնակցող մարդկանց: Պ. Մաննը ընդգծել է, որ նա միջ սկսելն Ադրբեջանում իր գործունեությունը, նա այցելել է  իր ադրբեջանական ծանոթների հետ Բաքվում շեհիդների ծառուղի: « Այս փաստն ու իրադարձությունները ինձ ծանոթ են: Ես կցանկանայի, որպեսզի դուք իմանայիք, որ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, այդ թվում օկուպացման տակ գտնվող տարածքները: Իմ կարծիքով՝ խնդիրներով ապրող մարդիկ ավելի շատ պետք է շփվեն միմյանց հետ, այդ ժամանակ մենք շուտով կհասնենք խաղաղությանը:
 Դեսպանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև  ատելությունը նվազելու ճանապարհը  համատեղ ծրագրերի շարունակումն է: «Եթե ատելությունը նվազի, ապա դա հնարավորություն կտա խաղաղությանը հասնելուն: Ինձ հայտնի է, որ այս երկու ազգերի միջև ջերմ հարաբերություններ է եղել: Հայրս և պապս մասնակցել են Գերմանիայի դեմ պատերազմում, իսկ քույրս գերմաներեն լեզվի ուսուցչուհի է:  Ուզում եմ ասել, որ բոլոր պատերազմները ավարտվում են խաղաղությամբ: Պարզապես, մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ կպատահի խաղաղությանը  հասնելուց հետո»:

24 ժամ

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ