Ֆարհադ Մամեդով.Լուրջ աշխատանք է տարվում Ադրբեջանի մասին իրողությունները համաշխարհային հանրության ուշադրությանը հասցնելու ուղղությամբ


Այսօր Ադրբեջանի պետությունը, ադրբեջանական ժողովուրդը նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո վստահորեն առաջ է շարժվում: 
Ինչպես հաղորդում է 24ժամը, այս մասին, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) և «Ադրբեջան» օրաթերթի կազմակերպչական աջակցությամբ Բաքվում անցկացվող «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիև-90» թեմայով խորհրդաժողովի իր ելույթի ընթացքում հայտարարել է ՌՀԿ տնօրեն Ֆարհադ Մամեդովը:
Նա նշել է, որ դժվար է գերագնահատել ադրբեջանական ժողովրդի Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի դերը մեր պետականության ձևավորման, ամրապնդման և զարգացման գործում:
«Ադրբեջանն ավելացրել է դիվանագիտական ջանքերը հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ է ձեռք բերում: Լուրջ աշխատանք է տարվում Ադրբեջանի մասին իրողությունները համաշխարհային հանրության ուշադրությանը հասցնելու ուղղությամբ», - ասել է Ֆարհադ Մամեդովը:
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հաջողությամբ շարունակում է Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիմնած քաղաքական ուղին: 

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ