Իլհամ Ալիև. «Ադրբեջանը ցանկացած ճանապարհով կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»


Դեկտեմբերի 24-ին Սումգայիթ քաղաքում, ինչնպես նաև մայրաքաղաքի Սաբունչիի շրջանի Զաբրաթ և Սուրախանիի շրջանի Հովսան ավաններում, Գյանջա և Շեքի քաղաքներում, Շամքիրի մարզում շահագործման են հանձնվել ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների և շեհիդների ընտանիքների համար նոր բնակելի շենքեր։
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և նրա տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են՝ Սումգայիթում շենքի բացման արարողությանը։
Պետության ղեկավարը և նրա տիկինը ծանոթացել են բնակարաններում ստեղծված պայմաններին։
Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքբերովը պետության ղեկավարին և նրա տիկնոջը տեղեկացրել է՝ հաշմանդամների և շեհիդների ընտանիքների համար կառուցված շենքերի տեխնիկական չափանիշներին: Նա հայտնել է, որ 12 հարկանի 96 բնակարանոց նոր բնակելի շենքում բնակիչների համար ստեղծվել են բոլոր հարմարությունները։ Նշվել է, որ այսօր՝ նոր բնակարանների հետ մեկտեղ պատերազմի վետերաններին կտրամադրվեն Նախչըվանի ավտոմոբիլային գործարանում արտադրված Naz Lifan 211 մակնիշի ավտոմեքենաներ։
Պետության ղեկավարը ելույթով հանդես է եկել շենքերի բնակիչների առճև.

 «Այսօր իրոք շատ նշանակալից օր է։ Մեր երկրի տարբեր անկյուններում պատերազմի վետերանների և շեհիդների ընտանիքների համար նոր գեղեցիկ տներ են կառուցվել, կտրամադրվեն բնակարաններ և ավտոմեքենաներ։ Այսօր ձեզ կտրամադրվի 411 բնակարան։ Սումգայիթում, Բաքվի Զաբրաթ և Հովսան ավաններում, Գյանջայում, Շեքիում, Շամքիրում կառուցվել և շահագործման են հանձնվում նոր գեղեցիկ տներ։
Սա իրոք շատ մեծ ու հիանալի իրադարձություն է։ Տարվա վերջին մենք մեր հայրենակիցներին ապահովում ենք  նոր ու գեղեցիկ բնակարաններով: Վերջին տարիների ընթացքում շեհիդների ընտանըքներին, ղարաբաղյան պատերազմի վետերաններին տրամադրվել է մոտ 5 հազար բնակարան։ Բայց դեռ կան բնակարանի հերթում  կանգնածներ։ Ավելի քան 2 հազար ընտանիք դեռ սպասում է իր հերթին։ Նրանց կենցաղային խնդիրները կլուծվեն մոտակա 3-4 տարիների ընթացքում։ Այսպիսով, մենք կավարտենք այդ ծրագիրը։
Կարող եմ ասել, որ այս բնակարանների տրամադրումը և շենքերի շինարարությունը՝ յուրահատուկ իրադարձություն է։ Որովհետև, որքան ինձ հայտնի է՝ Ադրբեջանը հանդիսանում է հետխորհրդային տարածությունում  եզակի երկիր, որտեղ այդ ուղղությամբ նման ուժեղ սոցիալական քաղաքականություն է անցկացվում։ Ինչ  վերաբերում է մարդատար ավտոմեքենաների տրամադրմանը, ապա ընդհանրապես ոչ մի տեղ, բացի Ադրբեջանից՝ նման նախաձեռնություն չի իրականացվում։ Մինչ այսօր մեր ավելի քան 3500 քաղաքացիներ պետության կողմից  ավտոմեքենաներ են նվեր ստացել։
Ադրբեջանը առաջիկայում ևս կշարունակի այդ ուղղությամբ պետական քաղաքականությունը։ Մեր ուժեղ սոցիալական քաղաքականությունն իրեն դրսևորում է բոլոր ոլորտներում։ Տարեցտարի աճող աշխատավարձերը և թոշակները, հասցեայգրված  սոցիալական օգնության աճող ծավալը, միևնույն ժամանակ այս տարի քաղաքացիներին փոխհատուցման ձևով խորհրդային ժամանակներից մնացած ավանդների վերադարձնելը՝ այս ամենը ցույց են տալիս, թե մեզ մոտ ինչպիսի ուժեղ սոցիալական քաղաքականություն կա։ Միևնույն ժամանակ, նրանց ընտանիքներին, ովքեր հայրենիքի, հողի համար զոհվել են, կորցրել են իրենց առողջությունը՝ բնակարանների տրամադրումը ցույց է տալիս, թե որքան ճշմարտացի է մեր պետական քաղաքականությունը։
Մենք առաջիկայում ևս կանենք հնարավոր ամեն ինչ՝ մեծ հարգանքի ու գնահատականի արժանի մեր հայրենակիցների կենցաղային խնդիրների լուծման համար։ Դուք արժաի եք դրան, դուք կորցրել եք ձեր հարազատներին, ձեր առողջությունը։ Երկար տարիների ընթացքում ադրբեջանցիների հանդեպ անցկացվել է ցեղասպանության քաղաքականություն։ Երեք երկրներ արդեն պաշտոնապես ճանաչել են Խոջալույի ցեղասպանությունը, որպես ցեղասպանության ակտ։ Համոզված եմ, որ այդ երկրների թիվը մշտապես կավելանա։ Ադրբեջանի արդար գործը հաստատվում է բոլոր միջազգային կազմակերպությունների բանաձևերով ու  որոշումներով։ Կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս միջազգային կազմակերպությունների որոշումները և բանաձևերը, որոնք պահանջում են մեր հողերից հայկական օկուպացիոն ուժերի դուրս բերումը։ Բայց Հայաստանը անտեսում է միջազգային իրավունքի նորմերը և մեր հողերը դեռևս գտնվում են օկուպացիայի տակ։ Հարցի լուծման վերաբերյալ Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման մեջ չկա և չի կարող լինել ոչ մի փոփոխություն։ Մեր դիրքորոշումը հենվում է պատմական արդարության և միջազգային իրավունքի նորմերի վրա։
Պատմական արդարությունը կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղը՝ մեր պատմական, հինավուրց հողն է։ Դարերով ադրբեջանական ժողովուրդը ապրել ու ստեղծագործել է այդ հողերի վրա։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա։ Դա պատմական փաստաթուղթ է: 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջին որոշումներից մեկը դարձել է Իրավանը Հայաստանին՝ մայրաքաղաքի կարգավիճակում հանձնելը։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ մտքերն այդ որոշման վերաբերյալ։ Եվ այսօր ուզում եմ ասել, որ դա եղել է մեծ սխալ, մեծ հանցագործություն։ Բայց դա պատմական ճշմարտություն է։ Իրավանի խանությունը՝ դա մեր պատմական հողն է։ Անցած դարի սկզբին՝ Ադրբեջանի պատմական հողի վրա մեկ անգամ արդեն ստեղծվել է մտացածին հայկական պետություն։ Մենք երբեք չենք կարող թույլ տալ, որպեսզի ներկա պայմաններում Ադրբեջանի պատմական հողի վրա ստեղծվի երկրորդ մտացածին հայկական պետությունը։ Դա երբեք չի լինի։
Այնպես որ, համաշխարհային հանրությունը չի ճանաչում և երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը անկախ ձևավորման կարգավիճակում։ Ոչ մի երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, և այդ մտացածին՝ հանցագործ վարչակարգով կառավարվող ձևավորումը ուղղակի իրագործում է անօրինական գործունեություն։ Այդ ձևավորումը ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ  էլ տնտեսական տեսակետից չունի ապագա։
Որովհետև Ադրբեջանը հանդիսանում է երկիր, որին տարածաշրջանային հարցերում պատկանում է վճռական խոսքը։ Աճում են Ադրբեջանի հնարավորություննհերը և ներուժը, մեր բանակի հզորությունը և մեր քաղաքական կշիռը։ Այսօր Ադրբեջանն իր դերն է խաղում համաշխարհային հարցերի լուծման մեջ, հանդիսանում է համար մեկ համաշխարհային կառույցի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և այս տարվա մայիսին ղեկավարել է տվյալ կառույցը, իր սկզբունքային և վճռական դիրքորոշումն է արտահայտել բոլոր համաշխարհային հարցերում։
Աճում է մեր տնտեսական ուժը, և այս տարվա արդյունքներով տնտեսական զարգացումը նորից ցուցադրում է իրեն։ Լուծվում են երկրի հանդեպ կանգնած բոլոր խնդիրները, կատարվում են խոշոր ներդրումներ։ Այս տարի երկրի տնտեսության մեջ ներդրվել է 20 միլիարդ դոլարից ավել  ներդրումներ։ Մենք ունենք ապագայում երկրի տնտեսությունը դինամիկորեն զարգացնող կոնկրետ նախագծեր։ Հաջորդ տարվա վերջում ավարտվում է մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման պետական պլանի երկրորդ մասը։ Դրանից հետո՝ 2014 թ. սկզբին կընդունվի նոր ծրագիր, որի իրագործման արդյունքում Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները առնվազն կրկնակի անգամ կարող են աճել։
Հիմնական հարցը, որը կանգնած է երկրի առջև՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ Մնացած բոլոր ոլորտներում մենք կարողացել ենք հասնել մեծ հաջողությունների։ Այդ հաջողությունները թվարկելու համար  շատ ժամանակ կպահանջվի։ Ադրբեջանական հասարակությունը գիտի այդ ամենը։ Ինչ  վերաբերում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ապա՝ ցավոք այդ հարցը դեռևս չի գտնում իր լուծումը։ Համարում եմ, որ միջնորդները էլ ավելի ակտիվ պետք է լինեն այդ հարցի լուծման մեջ։ Օկուպանտ պետությանը պետք է տրվի զավթած տարածքներից դուրս գալու շատ լուրջ ազդանշան։ Չի կարելի խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Սակայն, ցավոք մենք չենք տեսնում նման ազդանշաններ։ Լսում ենք ավելի շատ հավասարակշռված արտահայտություններ։
Բնական է՝ օկուպանտ պետություն Հայաստանը փորձում է «սառեցնել» ներկա իրավիճակը, ստատուս-քվոն։ Բայց դա չի հաջողվի։ Եվ ոչ թե, որովհետև  միջազգային կառույցները նրանց վրա ազդեցություն կգործեն։ Մենք արդեն նման մեծ հույսեր չենք տածում։ Մենք հենվում ենք սեփական ուժերի վրա։ Ինչպես բոլոր հարցերում՝ տնտեսական, քաղաքական՝ մենք այդ հարցում նույնպես հենվում ենք սեփական ուժերի, ադրբեջանական ժողովրդի կամքի և ադրբեջանական բանակի հզորության վրա։ Կգա ժամանակը, երբ Ադրբեջանը ցանկացած ճանապարհով կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ միջազգային իրավունքը կվերապահի այդ իրավունքը մեզ։
Պատերազմի ժամանակ զոհված, իրենց առողջությունը կորցրած մեր քաղաքացիները՝ հասարակության մեջ հարգված մարդիկ են, մեր հերոսներն են։ Մենք հպարտանում ենք ձեզնով։ Երիտասարդ սերունդը նույնպես պետք է հպարտանա ձեզնով։ Հայրենասիրական ոգով մեր երիտասարդ սերնդի դաստիրակության մեջ նման մարդկանց դերը, ինչպիսին դուք եք՝ շատ մեծ է։ Ես շատ եմ ուզում, որ դուք հաճախ հանդիպեք երիտասարդության հետ, հանդիպումներ անցկացնեք դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես երիտասարդ սերնդին, այնպես էլ ողջ աշխարհին առավել լայնարձակ տեղեկատվություն տրամադրեք պատերազմի, հայկական վայրագության մասին։
Ադրբեջանական հասարակությունը բարձր է գնահատում ձեզ։ Ադրբեջանական պետությունը բարձր է գնահատում ձեր անձնահատուր աշխատանքը։ Դրա ակնառու օրինակը հանդիսանում է այսօրվա արարողությունը, մեր երկրի տարբեր անկյուններում այսօր անցկացվող արարողությունները։
Ես ուզում եմ ձեզ սրտանց շնորհավորել մոտեցող՝ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և նոր տարվա տոնի առթիվ։ Ցանկանում եմ, որպեսզի դուք նոր տարին այս հիանալի բնակարաններում ապրեք երջանիկ ու բարեկեցիկ։ Ձեզ ցանկանում եմ առողջություն և հաջողություններ։ Շնորհակալություն»։

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ