Ադրբեջանի և Իսրայելի միջև Ռազմական ոլորտում համագործակցություն


    Նախորդ տարի Ադրբեջանը Իսրայելից մեծ քանակով զենք և ռազմական տեխնիկա է գնել:
  Ադրբեջանի և Իսրայելի միջև ստորագրված պայմանագրերի համաձայն՝ 2012 թվականին Ադրբեջանը Իսրայելից գնել է մեծ թվով գնդացիրներ, հրաձիգներ,կապի միջոցներ,հրթիռներ և անօդաչու համակարգեր:
 Գնված զենքերի ցանկում են «Ուզի» ատրճանակ-ինքնաձիգ, TAR-21 «Tavor» տիպի հրաձիգ, «Negev» տիպի գնդացիր, դիպուկահարի հրացան,տարբեր տրամաչափի հրետանային համակարգեր և այլն:

Իսրայելական Aeronautics ընկերության հետ համատեղ Ադրբեջանում արտադրվում են Orbiter 2 M և Aerostat, ինչպես նաև Heron և  Hermes-900 տիպի անօդաչու սարքեր:    
 Նշենք, որ 2011 թվականին Իսրայելի և Ադրբեջանի միջև 1,6 մլրդ դոլարի ռազմական պայմանագիր է ստորագրվել:Նախորդ տարի Ադրբեջանը հիմնականում գնել է Elbit Systems, Rafael, IWI, IMI ընկերությունների արտադրանքը:


24 ժամ

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ