Ագշին Մեհդիև.Այսպես կոչված «Ստեփանակերտի օդանավակայանի» բացումը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը


 ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիեւը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերի հետ:
 Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաեւը:
Աբդուլաեւի խոսքով՝ նամակում գլխավոր քարտուղարը տեղեկացված է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ Խոջալուի օդանավակայանի շահագործման հանձնելու եւ Ադրբեջանի օկուպացված տարածքների օդային տարածությունից անօրինական օգտվելու ուղղությամբ: «Հայաստանը ստեղծել է այսպես կոչված «Artsakh Air company» եւ մտադիր է Խոջալուի օդանավակայանից իրականացնել թռիչքներ, այդ թվում ռազմական թռիչքներ:
Նման փորձերը հստակորեն վկայում են միջազգային իրավունքի նկատմամբ արհամարհանքի դրսեւորման մասին, խոչընդոտում են խաղաղ գործընթացին եւ սաստկացնում են մտահոգությունը կապված տարածաշրջանում անվտանգության հետ»:
 Նամակում Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ երկրներին տեղեկացնում է, որ այսպես կոչված «Ստեփանակերտի օդանավակայանի» բացումը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը եվ այնտեղից իրականացվելիք բոլոր թռիչքները հանդիսանում են անօրինական եւ խախտում են ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) սկզբունքները,  որի անդամներն են համդիսանում նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը, եւ կոչ է անում այդ երկրներին՝ ձեռնապահ մնալ անօրինական «Ստեփանակերտի օդանավակայանի» եւ «Artsakh Air company» հետ ցանկացած համագործակցությունից:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ