Ագշին Մեհդիևը նամակ է ուղարկել ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարին ադրբեջանական տարածքներում սիրիահայերի վերաբնակեցման կապակցությամ


ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհդիևը կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին նամակ է ուղարկել օկուպացված ադրբեջանական տարածքներում սիրիահայերի վերաբնակեցման կապակցությամբ:
«Ադրբեջանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ պատիվ ունեմ անդրադառնալու մեր երկրի համար բացառիկ կարևորություն ունեցող մի հարցի: Բոլորին հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Դաղլըգ Գարաբաղ (Լեռնային Ղարաբաղ) մարզի և նրան հարակից 7 շրջանների ռազմական օկուպացիայի հետևանքով այդ տարածքներից վտարվել են Ադրբեջանի 750 000 քաղաքացիներ:
Օկուպացված տարածքներում, ինչպես նաև Հայաստանում, ուր 1980-ական թվականների վերջերին ստիպված եղան լքել 250 000 ադրբեջանցիներ, այսօրվա դրությամբ չի մնացել ոչ մի ադրբեջանցի: Այլ կերպ ասած, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ օկուպացված տարածքներում էթնիկական մաքրման քաղաքականություն է իրականացվել Ադրբեջանցիների նկատմամբ», - ասված է նամակում:
Ագշին Մեհդիևը նամակում նշում է, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի հունվարի 15-ին պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթում ասել է, որ «Հայաստանի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում սիրիահայերի խնդիրները», և որ «Հայաստանում ապաստան են գտել 6000 սիրիահայեր»: 
Հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն, Հայաստան ժամանակ սիրիահայերի 30 ընտանիքներ այնտեղից էլ մեկնել են Ադրբեջանի օկուպացված տարածքներ և տեղավորվել են հիմնականում Լաչինի շրջանի տարածքում:
Դեպի օկուպացված տարածքներ սիրիահայերի հոսքը խթանելու նպատակով նրանց տրամադրվում է անվճար բնակարան և անասուններ, նրանք ազատվում են սոցիալական վճարումներ կատարելուց, ազատվում են հարկերից:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբնակեցումը և այլ անօրինական գործողությունները սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը, խախտում են այդ տարածքներից բռնի կերպով տեղահանված 100 հազարավոր մարդկանց իրավունքներն ու ազատությունները, ասված է նամակում:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ