Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում՝ կայացել է հաշվետվություն « Հայաստանի տնտեսության վերլուծություն» թեմայով


«Հայաստանի տնտեսության վերլուծություն» միջոցարումում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) ղեկավար Ֆարհադ Մամեդովը։
«Ինչպես և սպասվում էր՝ նախագահական ընտրությունների նախօրեին լռություն էր սպասվում, բայց թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը ակտիվություն է առաջացրել այդ գործընթացում և գրավել է համաշխարհային հանրության ուշադրությունը։ Դա ասում է այն մասին, որ Սարգսյանի կառավարությունը չի կարող վերահսկել իրավիճակը երկրի ներսում։ Դրա հետ մեկտեղ, հիմնական քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին։ Հայաստանի ղեկավարը փաստորեն մնացել է առանց ընդիմախոսների, որը ասում է այն մասին, որ Սարգսյանը այդ ընտրություններում կհաղթի մեծ ճեղքվածքով»,- հայտարարել է Ֆ. Մամեդովը՝ հավելելով, որ Հայաստանում քաղաքականությունը կառուցված է կեղծիքի ու հնարքների վրա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում բազմիցս անգամ ասվել է Հայաստանի տնտեսական վիճակի կապակցությամբ՝ հիմնվելով ռազմավարական տվյալների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների և վերլուծաբանների զեկույցների վրա։
ՌՀԿ-ի ղեկավարը մատնանշել է այն փաստը, որ Հայաստանում ընթացող գործընթացները չեն հետաքրքրում համաշխարհային հանրությանը։
«Դա մեզ է անհանգստացնում։ Հայաստանը ձեռնարկում է իբրև երկրում ժողովրդավարության բարելավմանն ուղղված «կոսմետիկական» քայլեր։ ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ անցկացնում է երկակի խաղ. մի կողմից՝ ամերիկական իշխանությունները քննադատում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, իսկ մյուս կողմից՝ USAID-ը տնտեսության զարգացման համար վարկեր է հատկացնում, սակայն այդ փողերը ներդրվում են երկրի ռազմականացման մեջ»,- ընդգծել է նա։
Ֆ. Մամեդովը վստահություն է հայտնել, որ տնտեսությունը և հասարակությունը ենթարկվել են Հայաստանի իշխող վարչակարգի ռազմականացմանը։
Անդրադառնալով Հայաստանի ազգագրական վիճակին՝ նա նշել է, որ երկրի վիճակագրական ծառայությունները ժխտում են երկրից քաղաքացիների զանգվածային դուրս գալու փաստը, ինչպես նաև բերել է միջազգային կազմակերպությունների հետազոտությունների տվյալները։


0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ