Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա


 Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանագրերի հիման վրա իրագործվող՝ զենքի և տեխնիկայի ձեռք բերումն ու մատակարարումը իրագործվում է իր ժամանակին։
Նշվում է, որ «Ռոսօբրոնեքսպորտ»-ը ԱՊՀ տարածությունում Ադրբեջանին համարում է, որպես իր կարևորագույն պատվիրատուներից մեկը։ Ընկերությունում հայտնել են, որ Ադրբեջանի նյութական հնարավորությունները այսօր թույլ են տալիս ձեռք բերել ամենաժամանակակից սպառազինություն և տեխնիկա. «Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի քանի կարևոր պայմանագրեր են կնքվել։
Դրանց թվում են՝ ավիացիայի, ցամաքային տրանսպորտային միջոցների և ռազմական մեքենաների մատակարարման վերաբերյալ տարբեր պատվերներ։ Ներկա ժամանակ այդ պայմանագրերը իրագործվում են գրցուցակի համաձայն»։
«Ռոսօբորոնեքսպորտ»-ում չանհիմն  են հանարել նաև մամուլում վերջին ժամանակ տարածված՝ Ռուսաստանի պետական ղեկավարության կողմից Ադրբեջանին C-300 համակարգի վաճառքի արգելման մասին հաղորդագրությունը։ Ադրբեջանի կողմից պատվիրած համակարգն արդեն բերվել է Բաքու։
«Երկու երկրների միջև պայմանագրերի իրագործման, կամ ձեռք բերման ոչ մի խնդիր չկա»,- հայտարարել են ընկերությունում։

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ