Ռուսական «Росвертол» ընկերությունը 2013 թ. Ադրբեջան է ուղարկել Ми-35М ռազմական 12 ուղղաթիռ»

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է «Росвертол» ընկերության ամենամյա զեկույցում:
Ադրբեջանի պատվերը կազմել է 8,46 միլիարդ ռուբլի:
Ընկերությունն անցած տարի ընդհանուր առմամբ իր պատվիրատուներին մատակարարել է Ми-35М 28 ուղղաթիռ ու 1 Ми-35МС ուղղաթիռ: 12 ուղղաթիռ արտահանվել են Ադրբեջան, 4-ը` Իրաք: Մնացածը պատրաստվել են Ռուսաստանի ԶՈւ պատվերով:
Նշենք, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև Ми-35М 24 ուղղաթիռների առք ու վաճառքի պայմանագիրը կնքվել էր 2010 թ. սեպտեմբեր ամսին:
Ուղղաթիռների առաջին խմբաքանակը Բաքվին է մատակարարվել 2011 թ. դեկտեմբեր ամսին: Իսկ ընթացիկ տարվա սկզբին սույն պայմանագրի բոլոր պատվերներն արդեն մատակարարվել են:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ