Իլհամ Ալիև.« Հարկ է նշել, որ այսօր օկուպացված են նաեւ այն շրջանները, որոնք չէին մտնում Լեռնային ՂարաբաղիՄարզի մեջ »



Ես բացասական եմ գնահատում այս տարվա արդյունքները: 2012-ին ղարաբաղյան կարգավորման գործընթացը հայտնվեց լճացած վիճակում: Պատճառը հայկական կողմի դիրքորոշումն է, որը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է ամրագրել առկա ստատուս քվոն: Կարգավորումը նշանակում է նաեւ գրավյալ տարածքների ազատագրում: Հարկ է նշել, որ այսօր օկուպացված են նաեւ այն շրջանները, որոնք չէին մտնում Լեռնային Ղարաբաղի Մարզի մեջ, որտեղ երբեք հայկական բնակչություն չի եղել:
Այդ շրջաններում ադրբեջանցիներ են ապրել, նրանց բոլորին տեղահանել են», - հայտարարել է Իլհամ Ալիեւը: Իհարկե, քարոզչական առումով գուցե նրանց հաջողվում է ողջ մեղքը մեզ վրա բարդել, բայցեւայնպես, եթե դիտարկենք հարցի էությունը, ապա Ադրբեջանի տեսակետը հետեւողական ու սկզբունքային է եղել` հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա», - նշում է  Իլհամ Ալիեւը՝ ընդգծելով, որ անցնող տարում արձանագրված միակ դրական զարգացումը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների՝ կարգավորմանը վերաբերող հայտարարությունն էր:Ադրբեջանի տնտեսական կացությունը բավական ամուր է` առկա են տարադրամային բավարար պաշարներ, հարուստ բնական պաշարներ, խոշովակաշարերի զարգացած ցանց, շահեկան աշխարհագրական դիրք: Բայց եթե ավելի լավ հեռանկարների հասնելու առաջարկներ լինեն, մենք իհարկե կմտնենք ցանկացած միավորում, այդ առումով որեւէ սահմանափակում չկա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ