Էլմար Մամեդյարով.«Մենք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ընդունում ենք որպես մեր քաղաքացիներ»

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ընթացքում Հայաստանի շարունակական ապակառուցողական դիրքորոշումը, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կատարելուց հրաժարվելը և դրա հետ զուգահեռ՝ տարածաշրջանում իրավիճակի լարվածությանը ծառայող քայլերից: մեր  օկուպացված տարածքներում անօրինական գործունեություն ծավալելուց չհրաժարվելը՝  հնարավորություն չի տալիս բանակցություններում  արդյունքի հասնելուն»:
 Այդ մասին՝ մի շարք տեղեկատվական գործակալությունների հետ անկացրած մամլո ասուլիսում  հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նախարարը նշել է, որ դրա հետ մեկտեղ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) շրջանակներում տարվող բանակցությունների անարդյունք լինելուն, 2012 թվականը նշանակալից է եղել՝  հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային ասպարեզում Ադրբեջանի Հանրապետության դիրքերի էլ ավելի ամրապնդման տեսանկյունից:
Նախարարը ընդգծել է Ադրբեջանի դիրքորոշման պարզ լինելը. «Մենք շահագրգռված ենք՝ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմամբ և ողջ տարածաշրջանի զագացմամբ: Ադրբեջանը պատրաստ է իր բարձր տնտեսական ներուժը ուղղել ողջ տարծաշրջանի զարգացմանը: Հայաստանի զինված ուժերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերվելը կարողէ հնարավորություն ստեղծել  Հայաստանի՝ Ադրբեջանի լայն տնտեսական ներուժից օգտվելու և միևնույն ժամանակ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար անմիջապես զարգացման ծրագիր ներկայացնելու, այդ թվում իրական ներդրումների կատարման համար: Մենք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ընդունում ենք որպես մեր քաղաքացիներ և ուզում ենք նրանց լավ պայմաններում ապրելը: Սակայն Հայաստանի զինված ուժերի Ադրբեջանի օկուպացված տարածքներում մնալը գլխավոր խոչընդոտ է դրա համար»:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ