Ֆ. Մամեդով.Մենք արդեն պայմանագրեր ենք ստորագրել ավելի քան 20 ուղեղային կենտրոնների հետ


Եվրամիությունը հանդիսանում Ադրբեջանի համար զարգացման առաջնահերթային ուղղություններից մեկը:
 Այդ մասին  երեքշաբթի՝  «Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) Իտալիայի ուղեղային կենտրոններից մեկի՝ Քաղաքական հետազոտության միջազգային ինստիտուտի (ISPI) հետ համագործակցությամբ, անգլերեն լեզվով  հրատարակված՝ «Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը. ընդհանուր շրջանակներ, կամ լայն հնարավորություններ» գրքի շնորհանդեսին հայտարարել է՝ ՌՀԿ-ի տնօրեն Ֆարհադ Մամեդովը:
«Ինչպես ասում է նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանը զուգահեռաբար մասնակցում է մի շարք հարթակներում: Առաջին հերթին, մենք աշխարհագրական դիրքի տեսակետից գտնվում ենք եվրոպական մայր ցամաքում: Կրոնիա ռումով՝ հանդիսանում ենք իսլամական մեծ աշխարհի  մի մասը: Լեզվի ու մշակույթի տեսակետից՝ թուրքական աշխարհի մասը: Տարածաշրջանային առումով՝ հանդիսանում ենք Սևծովյան ու Կասպիական ավազանի, հետխորհրդային տարածության մի մասը: Եվ այս բոլորը մեզնից պահանջում է օգտագործել բոլոր այդ հարթակները ,- ընդգծել է Ֆ. Մամեդովը:
Նրա խոսքով, Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ տարբեր ոլորտներում, որի հետ կապված՝ ՌՀԿ-ն կշարունակի այդ ուղղությամբ հետազոտությունները:
«Մենք արդեն  պայմանագրեր  ենք ստորագրել ավելի քան 20 ուղեղային կենտրոնների հետ: Մոտ ժամանակներում՝ 2012 թ. կայացած իսլամական ուղեղային կենտրոնների համաժողովի արդյունքներին նվիրված գիրք կհրատարակվի»,- ասել է Ֆ. Մամեդովը:


0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ