Կոռնելիա Պիպերին. Առանց Ադրբեջանի թույլատրության Խոջալուի օդանավակայանի վերագործարկումը կվնասի հրադադարի մասին պայմանագրին


«Առանց Ադրբեջանի թույլատրության Խոջալուի օդանավակայանի վերագործարկումը կվնասի հրադադարի մասին պայմանագրին և կնպաստի հակամարտության մասշտաբի ընդլայնմանը»:
Գերմանիայի ԱԳՆ-ի պետական նախարար Կոռնելիա Պիպերինը Դաշնային կառավարության անունից հանդես է եկել Խոջալուի օդանավակայանի վերաբերյալ հայտարարությամբ:
Ինչպես տեղեկացրել են Եվրոպա-Ադրբեջան կազմակերպությունից, հայտարարության մեջ ասված է. «Առանց Ադրբեջանի թույլատրության Խոջալուի օդանավակայանի վերագործարկումը կվնասի 1994 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված  հրադադարի մասին պայմանագրին և կնպաստի հակամարտության մասշտաբի ընդլայնմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2012-ի հուլիսի 13-ին հայտարարել են, որ օդանավակայանի բացումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխության համար:  
Գերմանիայի Դաշնային կառավարությունը ԵՄ-ում իր գործընկերների հետ միասին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ իրավիճակը սրող գործողություններից զերծ մնալու Հայաստանին և Ադրբեջանին ուղղված  կոչերին»:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ