Բողոքի ցույց ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի դիմաց. Հայաստան, վերջ տուր Ադրբեջանի և Վրաստանի դեմ տարածքային հավակնություններին

Վաշինգթոնում բնակվող ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել ԱՄՆ-ի Կոնգրեսի դահլիճներից մեկում՝ որոշ հայամետ կոնգրեսականների կողմից անցկացված «Լեռնային Ղարաբաղի համար ազատագրական պայքարի 25 ամյակը» թեմայով խորհրդաժողովի դեմ:
Ըստ ann.az-ին՝ Սփյուռքի հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի մամլո ծառայությունը՝ ցույցի մասնակիցները իրենց ձեռքերում պահելով Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի պետական դրոշները, վանկարկել են «Հայաստանը պատասխանատվություն է կրում Խոջալուի ցեղասպանության համար», «Ղարաբաղը՝ Ադրբեջանի անբաժանելի մասն է», «Հայաստան, վերջ տուր Ադրբեջանի և Վրաստանի դեմ տարածքային հավակնություններին»:
Ցույցին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև թուրքական և ուզբեկական համայնքների ներկայացուցիչները:
Նշենք, որ խորհրդաժողովին բացի հայամետ կոնգրեսականների, մասնակցել են նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, ինչպես նաև այսպես կոչված «ԼՂՀ»-ի կառավարության անդամներ:


0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ