Ալի Հասանով.Մենք Վան-Երևան չվերթի բացումը դիտարկում ենք որպես պաշտոնական աջակցություն Հայաստանի օկուպանտ ռեժիմին

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է և մեկ անգամ ևս կրկնում է, որ մենք շատ զգայուն ենք օկուպանտ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի հետ ցանկացած շփման կապակցությամբ: Հատկապես, եթե շփվող կողմը մեզ համար բարեկամական երկիր է»:
 Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական և քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը՝ մեկնաբանելով Վան-Երևան չվերթի բացումը:  
Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն նման շփումները գնահատում է որպես օկուպանտ երկրին աջակցություն: «Այդ աջակցությունը երկարաձգում է օկուպացիայի տևողությունը: Երբ դա անում են այն երկրները, որոնց ռազմավարական շահերը Ադրբեջանի շահերի հետ համընկնում են, մենք կրկնակի խանդով ենք վերաբերվում դրան: Սա միայն մեր դիրքորոշումը չէ, սա նաև Թուրքիայի հասարակության դիրքորոշումն է»:   
Ալի Հասանովը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ, երբ օրակարգում էր հայ-թուրքական սահմանի բացման հարցը, այն աջակցություն չստացավ ոչ Թուրքիայի հասարակության, ոչ քաղաքական կուսակցությունների, ոչ էլ կառավարության կողմից: «Մենք Վան-Երևան չվերթի բացումը դիտարկում ենք որպես պաշտոնական աջակցություն Հայաստանի օկուպանտ ռեժիմին»:   

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ