Դեսպան Իսմաիլ Ալպեր Ջոշգուն. Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել և չի էլ փոխվի

Թուրքական Վան քաղաքի և Երևանի միջև հնարավոր չվերթի իրականացումը Թուրքիայի քաղաքականության հետ կապ չունի:
Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմաիլ Ալպեր Ջոշգունը:
 Նրա խոսքով, այդ չվերթը կիրականացնի մասնավոր թուրքական ընկերությունը:
«Պետությունը չի խառնվում մասնավոր ընկերությունների գործերին՝ եթե նրանք չեն խախտում երկրի օրենսդրությունը: Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել և չի էլ փոխվի: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին», - ասել է նա:  
 Նշենք, որ այսօր Թուրքիայի դեսպանատանը Նովրուզ Բայրամի կապակցությամբ կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներ, Միլլի Մեջլիսի և Թուրքիայի Ազգային Ժողովի անդամներ, ինչպես նաև Բաքվում թուրքալեզու երկրների դեսպանները:

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ