Նյու Ջերսի նահանգը ճանաչել է 1918թ. ադրբեջանցիների ցեղասպանությունը


ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգն ընդունել է որոշում` հայկական զինված խմբավորումները 1918թ. ադրբեջանցիներին ցեղասպանության են ենթարկել:
Նահանգային ժողովը մարտի 31-ը գրանցել է որպես ադրբեջանցիների հիշատակի օր: Նշենք, որ 1918թ. 20 հազ. ադրբեջանցիների սպանությունը մարդկության պատմության մեջ ամենից շատ դատապարտման արժանի ոճրագործություններից է:
Նյու Ջերսին թուրքաշատ նահանգ է, և որոշումն ընդունվել է նահանգի թուրքերի, ինչպես նաև ադրբեջանցիների և Pax Turcica ընկերության համատեղ ջանքերի արդյունքում:
2012թ. համանման որոշում էր ընդունել Նյու Յորքի նահանգը: ԱՄՆ մի քանի նահանգներ էլ ճանաչել են Խոջալուի ցեղասպանությունը:
 Նշենք, որ ադրբեջանցիների մտացածին ցեղասպանությունը տեղի է ունեցել Բաքվում 1918թ. մարտի վերջին` այն ժամանակ, երբ օսմանյան բանակները դեռ չէին եկել օգնության ադրբեջանցի եղբայրներին:

24 ժամլուր

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ