Արտակ Գևորգյան. 0.001% ճշմարտություն Հայկական Բանակի մասին


Նշենք, որ Սերժ Սարգսյանը համարվում է ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը,եւ նրա ղեկավարած բանակում է այդ դեպքերը լինում: Սաէ հայկական բանակի իրական իրավիջակը:
 Խորհրդային Միության փլուզումից հետո, վերջապես ունեցանք երկար սպասված մեր Երկիրը, անկախությունը, մեր ազգի ու պետության հպարտությունը՝ Հայկական Բանակը։ Ինչպիսին՞ է Հայկական Բանակը ներքուստ և արտաքնապես, կարծում եմ, չեն պատկերացնում շատերը։ Մեր լրատվական ծառայությունները հաճախ և պարբերաբար են ուշադրության կենտրոնը սևեռում հայկական զինված ուժերի վրա։ Ինչու՞։
 Այժմ կխոսեմ անկեղծ, առանց չափազանցնելու և կպատմեմ այն, ինչին ականատես եմ եղել ինքս, ինչ ապրել եմ, զգացել եմ սեփական կաշվիս վրա…: 1995 թվականն էր։ Ղարաբաղյան մարտերից հետո գնացի բանակ։ Տարան Հայաստանի սահմանամերձ շրջաններից մեկը։ Հասանք զորամաս երեկոյան, մտանք դարպասներից ներս և սկսվեց իսկական դժողքը։ Առաջին հերթին վրա հասան հին սերժանտները, նորակոչիկների մոտ եղած դրամից հնարավորին չափ շատ գումար հափշտակելու համար։ Հետո տվեցին մի խոզի լափ, որը ոչ մեկ չկերավ և տարան տեղավորելու զորանոցներով։ Մի ցուրտ սենյակ էր, որի պատուհանների բոլոր ապակիները կոտրված էին։ Քամին վազում էր անկյունից անկյուն։ Մահճակալները տրամադրեցին առանց անկողնի։ Ստիպված եղանք քնել մետաղյա ցանցերի վրա։

 Քնել ասվածը շատ մեղմ է։ Ամբողջ գիշեր նոր ու նոր այցելուներից դադար չկար՝ ով կարողանում էր գալ մի բան պոկել, գալիս ու պոկում էր։ Առավոտյան ժամը վեցին վայրենիների պես սերժանտները մտան զորանոց և սկսեցին բարձր աղաղակելով, հայհոյելով, ձեռքի և ոտքի հարվածներով արթնացնել նորեկներին։ Ում հաջողվել էր աչք փակել և խորը քնի մեջ չլսել այդ աղաղակը, նրանց մահճակալից, ոմանց մահճակալի երկրորդ հարկից ցած էին գցում ինչպես մի չուլ։ Սպաներ չկային։ Անասունի պես քշեցին լվացարան, հետո պլաց և ճաշարան… Եւ այսպես` ամեն օր։ Սպաները հայտնվում էին հիմնականում միայն շարքը ուղեկցելու ժամանակ և շատ վատ էին տեսնում ու լսում՝ գրեթե ոչինչ չէին նկատում։
 Հիշում եմ, թե ինչպես մեկ օր զորամասի փոխհրամանատարը անձնակազմի գծով շարեց ամբողջ զորքը պլացի վրա և բաց տեքստով հայտարարություն արեց, – Եթե ունեք 5000 դոլար – տվեք ու մի ծառայեք… Չունեք – ծառայեք։
 Բանակի ծեծ ու ջարդից էլ չխոսեմ՝ անձամբ ես էլ ինչ տեսակի ծեծ ասեք,որ չեմ կերել. աթոռի ոտքերով, գոտիներով, զենքի ուսահենով և դեռ գնդափողով,շերեփով, ամեն տեսակի առարկաներով։ Սադոմազախիզմը այստեղ մանկական մի խաղ էր։ Ինչու՞։ Որովհետև փորձում էին շահագործել խոհանոցային, պահակակետային հերթափոխերում։ Իսկ ինչու՞ մեկը պետք է աշխատի, մյուսները նստեն։
 Հիմա ես ամենայն ազնվությամբ եմ ասում, շատ իրավիճակներ են եղել, երբ ձեռքս զենք լիներ, հաստատ առանց տատանվելու կգնդակահարեի մի քանիսին, միգուցե և վերջում ինքս ինձ։ Էլ ինչ՞ ենք զարմանում այսօրվա բանակում կատարվելիք դեպքերի վրա։
 Իսկ ուր՞ էին բոլոր պատասխանատու պահերին սպաները` խմում էին, հարբում էին,թափառում էին, բիզնես էին վարում՝ կաշառքով զինվոր տուն թողնելով, զորամասի վառելիքն ու համազգեստները վաճառելով։ Անում էին ամեն ինչ,անուշադրության մատնելով իրենց վաշտերին, դասակներին, ստորաբաժանումներին՝ թող իրար ուտեն։
 Մեկ անգամ նույնիսկ մեր վաշտի հրամանատարը հարբած վիճակում համարձակություն ունեցավ զինվորներից մեկին սպառնալ պոստում գլխին սարքելով: Իսկ պոստերում նրանք թաքնվում էին մեր թիկունքում և լափում ու ծխում զինվորի բաժինը։ Ստիպված էինք լինում չորացած տերևներ հավաքել, թերթի մեջ փաթաթել և խեղդվելով ծխել։
 Չպետք է մոռանալ,որ զինվորն էլ է մարդ և ունի իր իրավունքները։ Որևէ մեկին չի կարելի հունից հանել, ոտնահարել նրա ինքնասիրությունը։ Չի կարելի՛
 Սա դեռ մեկ տոկոսն էլ չի կազմում այն աշխարհի, ինչ պատմեցի այս բլոգում։ Բայց որոշել եմ վաղ թե ուշ անպայման հուշեր գրել…: Կարծում եմ 15 տարի անց շատ բան փոխված չի լինի մեր Բանակում, բայց տա Աստված իրավացի չլինեմ…:

Աղբյուր: http://blog.banadzev.com/?p=6103

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ