Լեռնային Ղարաբաղ.«Մենք ղարաբաղցիներ ենք, հայրենիքը կանչում է մեզ»


 Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի Խոջավենդի շրջանում կայացել է՝ հայկական զինված ուժերի կողմից շրջանի օկուպացման 20-ամյակին զուգադիպված շքերթ։
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ շքերթը սկսվել է Լեռնային Ղարաբաղի Խոջավենդի շրջանի վարչական սահմանից մինչև Նարգիզթեփե վայրը, որտեղ կառուցված է Պետական Դրոշի հրապարակը։ Շքերթին մասնակցել են Խոջեվենդի և հարակից շրջանների մոտ 1 հազ. մարդ։ Շքերթին մասնակցել են նաև երեխաներ, ում հագին եղել են «Չենք մոռանա Լաչինը, Խոջավենդվ, Աղդամը» մակագրություններով շապիկներ։


Ակցիայի մասնակիցները ձեռքերին կրել են Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան դատապարտող տողաշարեր։
Նրանք բացականչել են «Ղարաբաղ, կամ մահ», «Ազատություն Ղարաբաղին», «Մենք անպայման կվերադառնանք», «Մենք ղարաբաղցիներ ենք, հայրենիքը կանչում է մեզ» լոզունգները։
Շքերթը ղեկավարել է Խաջավենդի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էյվազ Հուսեյնովը։
Շքերթը շարունակվել է Նարգիզթեփեյի բարձունքի մոտ բողոքի միտինգով, որտեղ տեղակայված է Ադրբեջանի հուշահամալիրն ու դրոշը։ Հուշահամալիրը գտնվում է թշնամու դիրքերից 300-350 մետր հեռավորության վրա։
Ակցիայի մասնակիցները ընդունել են համաշխարհային հանրությանը՝ ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման, Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառման դադարեցման և ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանվածների իրավունքների ճանաչմանը կոչ անող ուղերձ։

0 коммент.:

Отправить комментарий

Copyright © 24 Ժամ